Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ

Հասարակություն
6y8TdfVjZC4

Օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

  Հանրապետության տարածքում` Օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.50C (1999 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.40C (1972 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.80C   ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: