Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

9 ավտովթար՝ 1 օրում

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 2-ից օգոստոսի 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք: Բացահայտվել է գողության 6, խարդախության 2, ավազակային հարձակման, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Պատահարներ ավտոճանապարհներին

Օգոստոսի 2-ին, ժամը 3-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է «ԶԻԼ»-ի: «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն: Օգոստոսի 1-ին, ժ. 22.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 26 շենքի դիմաց «Օպել» ա/մ-ի վարորդը վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 1957 թ. ծնված Շոկոլ Ս.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ժ. 17.30-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: Օգոստոսի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել-Աստրա» ավտոմեքենան Արարատի մարզի Գեղանիստ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել է «ԶԻԼ-ՄՄԶ» ավտոմեքենայի: «Օպել-Աստրա»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: Օգոստոսի 2-ին, ժ. 13-ի սահմաններում, «Nissan-Tiana» մակնիշի ավտոմեքենան Ղուկասավան-Գեղանիստ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: Օգոստոսի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: