A
A
Մահացել է «Աքիլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահացել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: 78-ամյա Է. Հովհաննիսյանի առողջական վիճակը վերջերս կտրուկ վատացել էր: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին, ժամը 6-ից ք.Երևան, Ֆուչիկի 27/34 հասցեում գտնվող սգո սրահում (Մալայանի անվ. ակնաբուժական հիվանդանոցի դիմաց):