Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փուչիկներ վաճառողին արգելում են (տեսանյութ)

Հասարակություն
Untitledդդդ

Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում միջադեպ գրանցվեց ոստիկանների ու փուչիկներ վաճառող անչափահասների միջև։ Ոստիկանության ծառայողները փորձում էին բացատրել որ առևտրի այդ տեսակն արգելված է ու չի կարելի առևտրով զբաղվել, իսկ երիտասարդները հակառակն էին պնդում։ Զրույցը թեժացավ, խոսակցությանը խառնվեց քաղաքացիական հագուստով ոստիկանը (սև֊սպիտակ վերնաշապիկով)։ Վերջինս բռնություն գործադրեց անչափահասի նկատմամբ՝ հավաքելով հագուստից ու հետ հրելով։ «Ա1+» ֊ի լրագրողին չհաջողվեց այդ դրվագը ֆիքսել, սակայն «սև֊սպիտակ» վերնաշապիկով անձը հաստատեց այդ հանգամանքը։ Ոստիկանները մեկ որոշեցին վարչական բերման ենթարկել անչափահասին, սակայն հրաժարվեցին այդ մտքից։ Միջադեպի վայր ժամանեցին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր պնդեցին, որ առևտուրն արգելված է և որ ոստիկաններն այդ գործով են զբաղված եղել։ Մանրամասն՝ տեսանյութում