A
A
Արցախում ամուսնությունների թիվն ավելացել է
Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 30%-ով ավելի (283): Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից: Ամենից շատ ամուսնություններ գրանցվել է մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 142 (նախորդ տարի՝ 86), շրջաններից՝ Մարտակերտում՝52 (նախորդ տարվա ցուցանիշը՝ 40):