Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

14 ԱՄՅԱ ՊԱՏԱՆԻՆ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Մարզեր

Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում փետրվարի 10-ի երեկոյան վրաերթի է ենթարկվել եւ ծայրահեղ ծանր վիճակում Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա Արմեն Պետրոսյանը:

Վրաերթի հետեւանքով տուժողն ստացել է գլխուղեային փակ վնասվածք, 2 ստորին վերջույթների ոսկրերի բազմակի բեկորային կոտրվածքներ: Նա հիվանդանոց էր բերվել վնասվածքային շոկի եւ եւ ուղեղային կոմայի վիճակում: 14 ամյա պատանին ներկա պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Տուժողից արդեն անջատվել է արհեստական շնչառություն ապահովող սարքը, քանի որ նա սկսել է շնչել ինքնուրույն: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Դեպքի հանգամանքները ճշտվում են:

Արմենուհի Մինասյան