A
A
Սասնա ծռերի փաստաբանները կրկին չկարողացան մտնել նիստերի դահլիճ
«Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստին կրկին պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը և Նինա Կարապետյանցը չկարողացան մտնել նիստերի դահլիճ։ Կարգադրիչները ցանկանում էին, որպեսզի նրանց պայուսակները զննեն, սակայն փաստաբանները թույլ չտվեցին։ Դատական կարգադրիչներն արձանագրություններ են կազմել նրանց հրաժարվելու վերաբերյալ, իսկ պաշտպանները՝ գրել իրենց առարկությունները։ Մուշեղ Շուշանյանը համոզվածություն ունի, որ այս դատական նիստում եւս սանկցիա կկիրառվի իր նկատմամբ։ Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստը պետք է մեկնարկեր ժամը 11.00-ին, սակայն դեռ չի մեկնարկել։ Այսօրվա դատական նիստին մասնակցելու է 2 ամբաստանյալ, մյուս 16-ը հեռացված են դահլիճից՝ տարբեր ժամանակահատվածներով։