Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում մեքենան, այնուհետեւ վարորդը ընկել են փոսը.տուժածի վիճակը ծանր է

Կարևոր լուրեր Պաշտոնական
mes

Հուլիսի 19-ին, ժամը 21:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ Ներքին զորքերի ավտոճանապարհին, ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ, վարորդն ավտոմեքենայից դուրս է եկել և նույնպես ընկել փոսը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 1704S պետհամարանիշով ավտոմեքենան առջևի անիվներով արգելափակվել է փոսի մեջ: Վարորդն ավտոմեքենան զննելիս նույնպես ընկել է փոսը (մոտ 1 մ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել փոսից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: