Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

Կարևոր լուրեր Պաշտոնական
avtovtar

Հուլիսի 18-ին, ժամը 16:11-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UP 303 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ՝ 1973 թ. ծնված Ա. Ս.-ը, 1972 թ. ծնված Ա. Մ.-ը, 1994 թ. ծնված Գ. Ս.-ը, 1961 թ. ծնված Ս. Ա.-ը և 1963 թ. ծնված Գ. Բ.-ը հոսպիտալացվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Ս.-ի, Ա. Մ.-ի, Գ. Ս.-ի. և Գ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ա.-ինը՝ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: