Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«20 տարի է՝ մնացել եմ իշխանության կոկորդին». Գառնիկ Մարգարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
0876a0a81f5e2d68ac3dd64e7aad85b2

Զինված խմբի գործով դատական նիստի մեկնարկին այսօր «Հայրենիք և պատիվ» կուսակցության՝ կալանավորված նախագահ Գառնիկ Մարգարյանն անդրադարձավ դատավարության ընթացքին՝ նշելով, որ սա դատավարություն չէ, ինքն ընդհանրապես կապ չունի գործի հետ և իր ձերբակալությունը կապեց հետևալի հետ. «20 տարի է՝ մնացել եմ իշխանության կոկորդին։ Միշտ ասել եմ՝ մի թալանեք մի գողացեք»։ Նիստը 30 րոպեով ընդմիջվեց, քանի որ ամբաստանյալներից Արմեն Հայրապետյանի շահերը ներկայացնող Հերմինե Միքայելյանը դատարանին գրություն էր ուղարկել և տեղեկացրել, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի և առայժմ չի կարող մասնակցել դատական նիստերին։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը նրան 30 րոպե ժամանակ տվեց, որպեսզի իր համար Արմեն Հայրապետյանն ընտրի նոր պաշտպան։  Հիշեցնենք, Գառնիկ Մարգարյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված զինված խմբի հետ համագործակցելու, խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ։