Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուդուլի» տոլման հաղթող է ճանաչվել միջազգային փառատոնում

Հասարակություն
tolma

«Ուդուլի» տոլման հաղթող է ճանաչվել միջազգային «Մետաքսի ճանապարհի գաստրոնոմիկ ուղիները» համաժողով-փառատոնի ընթացքում։ Այս մասին իմանում ենք Զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։ «Ուդուլի» տոլման հայկական հնագույն ազգային ուտեստներից մեկն է։ Նրա բաղադրատոմսը պահպանվել է Մատենադարանի ձեռագրերում ավելի քան 1000 տարի։

Հիշեցնենք, «Մետաքսի ճանապարհի գաստրոնոմիկ ուղիները» համաժողով-փառատոնին Հայաստանն ու հայկական խոհանոցը ներկայացրել է գաստրոզբոսաշրջության փորձագետ, «Hartak Food» ուտեստների փառատոնի ղեկավար, խոհանոցային բլոգեր Աննա Մազմանյանը ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։