Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղական տուրիզմ. ինչ է առաջարկում Արտավանը

Կարևոր լուրեր Հասարակություն
8-2

Վայոց ձորի մարզի Արտավան համայնքը, որ միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի մի հատվածն է, առանձնահատուկ գոտի է։ 1 Ինչպես նշում է Բնության համաշխարհային հիմնադրամ Հայաստանի տնօրեն  Կարեն Մանվելյանը, Բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի համար շատ բարենպաստ է այս տարածքը։ Իսկ առանձնահատկությունն այն է, որ Արտավանի ձորը, ի տարբերություն Վայոց ձորի մյուս ձորերի, ունի լայնատերև անտառ, իսկ անտառում Գորշ արջի, Վայրի խոզի բնակավայրն է։ karen «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը մատնանշում է այլ առանձնահատկություններ. այս տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ. ՄԳյուղացուն պետք է ցույց տանք, թե ինչ ռեսուրս ունեք և ինչ կարող են ցուցադրել զբոսաշրջիկին։ Ջերմուկ եկած առողջարանային տուրիզմի եկածին կարելի է բերել այստեղ՝ ընդամենը 30 կմ է հեռավորությունը»։ 6 Այստեղ տասնյակ տոննայով կարելի է դաղձ հավաքել, դառը օշինդր, որ տեղացիներն օգտագործում են որպես ցեցի դեմ պայքար, եղեսպակ (шалфей)՝ ատամի ցավի, լինդերի համար, դեղատնային երիցուկ, պոչղակ՝ зверобой ։ [caption id="attachment_1556203" align="alignnone" width="540"]3 Եղեսպակ[/caption] [caption id="attachment_1556204" align="alignnone" width="540"]4 Դաղձ[/caption] [caption id="attachment_1556205" align="alignnone" width="540"]5 Դառը օշինդր[/caption] [caption id="attachment_1556247" align="alignnone" width="700"]zvvv Պոչղակ[/caption] [caption id="attachment_1556246" align="alignnone" width="700"]bldrx Բալդրղան[/caption] Ի դեպ, Բալդրղանը կարելի է համարել գյուղի այցեքարտը. այստեղ այն շատ է, ու կանայք անմահական թթու են պատրաստում։ Այս ամեն ինչը չօգտագործել ուղղակի չի կարելի: Հիմա վերլուծություններ են կատարվում՝ ինչ վաճառեց գյուղացին, ինչի կարիք կա` ասում է Վազգեն Գալստյանը։ Արտավան և Գոմք գյուղերի համար «Ջերմուկի զարգացման կենտրոն» և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ները ստացել են ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհային ծրագիր՝ Բնության համաշխարհային հիմնադրամ Հայաստանի համաֆինանսավորմամբ։ Նախ պահպանվող տարածքի համար կառավարման պլան կկազմվի՝ հասկանալու, թե ինչ պոտենցիալ ունեն համայնքները, ապա՝ ընդլայնել ենթակառուցվածքները, կա նաև փոքր բիզնեսի աջակցման ծրագիր։ «Երկրորդ փուլում ներդրումների ծավալը կմեծանա, ամբողջ աշխարհով մեկ կներկայացնենք համայնքները։ Այս ծրագիրը կյանքի չի կարող կոչվել՝ առանց համայնքի ղեկավարության գործուն մասնակցության։ Համայնքի ղեկավարը մեծ ազդեցություն կարող է ունեալ իրականացման վրա»,- նշում է Վազգեն Գալստյանը։ Տիկին Դուստրիկն արդեն գիտի՝ ինչպես սեփական կարողությունները վերածել բիզնեսի՝ զարգացնելով գյուղական տուրիզմը։ Նա իր տանը հյուրընկալում է զբոսաշրջիկների։ Գիշերակացը նախաճաշով արժե 6000 դրամ։ Վերջերս գյուղում նրան հյուրընկալվել է անգլիացի, որի հետ մի կերպ է հաղորդակցվել՝ «ձեռքով-ոտքով»։ Իսկ արաբի հետ ավելի հեշտ է եղել. նա հայերեն հասկացել է։ 13   Տան պատշգամբից հրաշալի տեսարան է բացվում 20030708_1960469033979213_416873175_n Զբոսաշրջիկներին հատկապես գրավում է գյուղական առօրյան ու էկոլոգիապես մաքուր սնունդը, որ սիրով մատուցում է տիկին Դուստրիկը։ 111 112 Գյուղը նախկինում կրել է Ագխաչ անվանումը և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նախիջևանի գավառում։ Ըստ Ալիշանի գյուղը նախկինում եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ճահճուկ գավառի Աղբերախաչ գյուղը։ Բնակիչների նախնիները 1828-1830 թթ. գաղթել են Խոյից և Սալմաստից։ Պահպանվել են XVII-XIX դդ. եկեղեցիներ, XIII-XIV դդ. և XIX դարի մատուռներ, խաչքարեր (XI-XV դդ., XVII-XVIII դդ.)։ Գյուղի այս խորհրդավոր քարերն ու խաչքարերը, որ կարելի է հանդիպել գրեթե ամեն քայլափոխի՝ ասվածի վառ ապացույցն են 19876175_1957701897589260_1090528001_o 19885777_1957702110922572_132085990_o 19885886_1957702004255916_2006292343_o 19897604_1957702554255861_489864403_o Արտավանի Կարմիր լիճը կամ Հայելու գյոլը բնության հրաշքներից է. լճի մեջ խոտածածկ հատված կա, որը կարծես ձեռքով կերտված լինի՝ պատկերում է աշխարհի քարտեզն իր բոլոր մանրամասներով։ Պարզվում է՝ մինչև վերջերս գյուղացիները չեն էլ նկատել, որ այս լճում մի ամբողջ աշխարհ է։ 10 Սակայն լճից անարգել «օգտվում է» արածող հոտը՝ աղտոտելով ջուրը. ջրարբիացման հարցն այստեղ արագ լուծման կարիք ունի։ 11 Ծանոթություն. Էկոլոգիական միջանցքները ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում ներառված կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, այլ կենդանատեսակների համար նպաստավոր գոտիներ են։ Հասմիկ Բուդաղյան