Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ պետք չի էս պահին ոսկու պաշար». ԿԲ նախագահ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
jjjj.thumb_

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խիստ զարմանում է, երբ լսում է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը ծայրահեղ աղքատ է. «Դուք ինչի՞ հետ եք համեմատում»: Արթուր Ջավադյանի Հայաստանի բնակչության վիճակը համեմատել է ԱՊՀ երկրների բնակչության տնտեսական վիճակի հետ եւ տեսել, որ մենք շատ լավ վիճակում ենք. «Ոչ Ռուսաստանը, ոչ Ղազախստանը, ոչ Բելառուսը, ոչ Կիրգիզիան, ոչ Ադրբեջանը մեզ հետ համադրելի չեն: Ոչ Մոլդովան, ոչ Ուկրաինան»: Այնքան լավ երկրից, ինչպիսին Հայաստանն է, արտագաղթելը նույնպես հասկանում է Կենտրոնական բանկի նախագահը՝ որտեղի՞ց չեն արտագաղթում. «Գնում են ավելի լավ ապրուստի տեղ, կարո՞ղ ա մարդիկ գնում են Կիրգիզստան»: Իսկ ահա հայաստանցի պաշտոնյաների հարստանալու մասին Կենտրոնական բանկի նախագահը լսում է առաջին անգամ. «Ես տենց բան չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են Հայաստանի Հանրապետությունում»: Պարոն Ջավադյանն, ի դեպ, այսօր խոսել է նաեւ Հայաստանի ոսկու պաշարների բացակայության մասին՝ ամեն ինչ նորմալ է. «Մեզ պետք չի էս պահին ոսկու պաշար»: Նա հիշեցնում է, որ 14 տարի առաջ Հայաստանը հրաժարվեց 1,6 տոննա ոսկու պաշարից, սակայն շուտով կունենա անհամեմատ շատ. «Հիմա կառուցում ենք աֆինաժի գործարան ոսկու, բավականին լուրջ գործարան: 2004 թվին մեր ոսկու պաշարն ընդամենը եղել ա 1,6 տոննա, էդքան մեծ ոսկու պաշար չի եղել, ու էդ պահին դա ճիշտ հարց ա եղել էդ վաճառելը, որովհետեւ էն գումարը, որ փոխանցել ենք բյուջե, լուրջ գումար ա եղել»: Ի դեպ, պարոն Ջավադյանն այսօր ավետեց նաեւ, որ մեր սպառողական վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում: