«Բաքուն պետք է կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»
Հետագա սադրանքներից և կորուստներից խուսափելու համար Բաքուն պետք է համաձայնի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Հուլիսի 4-ին շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Ավելի ուշ ՊԲ-ն տեղեկացրեց, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկելպատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: