Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալերի Օսիպյանը հերքել է Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված բռնությունը

Քաղաքականություն
valeri-osipyan-kk

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է այն լուրերը, որ որևէ կալանավորի, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, դատարանի դահլիճում բռնություն է կիրառվել։ Վալերի Օսիպյանը Գ. Սաֆարյանի մորը տեղեկացրեց, որ ինքն անձամբ զրուցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագաքնման խմբի ներկայացուցիչների հետ, ովքեր տեսակցել են Գևորգ Սաֆարյանին։ Հիմնադիր խորհրդարանի անդամը պաշտպանի ներկայացուցիչներին ասել է որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ Օսիպյանին հակադարձեց, ասելով, որ որևէ կալանավոր չի կարող բարձրաձայնել իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին, քանի որ դրանք հետագայում կարող են կրկնվել կալանավայրի խցում։