Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը դեռ չսկսած՝ ընդմիջվեց

Քաղաքականություն
sasnacrer2

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին կրկին ցանկանում էին զննել փաստաբան Տիգրան Հայրապետյանի պայուսակը: Փաստաբանը կրկին թույլ չտվեց: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը տեղեկացրեց, որ բոլորը պետք է զննության ենթարկվեն, այդ թվում և դատախազները, ինչը և արվել է: Դատական դեպարտամենտի ղեկավարը եւս նշեց, որ բաց կա՝ պետք է հատուկ սարքեր տեղադրվեն, որոնց միջոցով պայուսակները համապատասխան զննության կենթարկվեն: Այս պահին քայլեր են արվում այդ ուղղությամբ: Այսօրվա դատական նիստից առաջ դատարանի շենք էր եկել նաև փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա մանրամասն լսեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի և Կարեն Փոլադյանի զրույցը, այնուհետ Կարեն Փոլադյանը թույլ տվեց, որպեսզի Տիգրան Հայրապետյանն առանց պայուսակը բացելու մտնի դատարանի դահլիճ։ Այս պահին ընդմիջում է հայտարարվել, քանի որ Տիգրան Հայրապետյանը խնդրել է տրամադրել դատական այն նիստի կրիչը, որի ժամանակ իր նկատմամբ դատավորը որոշել է կարգապահական վարույթ հարուցել: Պաշտպանը խնդրել էր նաև դատական նիստը հետաձգել, սակայն դատավորը մասնակի բավարարեց և ընդմիջեց մեկ ժամով: Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և Ներսես Պողոսյանն այսօրվա նիստին չեն ներկայացել, քանի որ հեռացված են նիստերի դահլիճից: Մանրամասները՝ տեսանյութում