Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ռիբոկ» սպորտային ակումբի բացմանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
24269_b

Սերժ Սարգսյանը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների և այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն և ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին, առաջարկվող ծառայություններին և զարգացման ծրագրերին: Հանրապետության Նախագահը մայրաքաղաքում այցելել է նաև «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի նորակառույց գրասենյակ: Սերժ Սարգսյանին ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը ներկայացրել է խորհրդատվական ընկերության գործունեությունը, հիմնումից ի վեր «Այ-Փի-Էս-Սի»-ի կողմից իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նորաբաց գրասենյակում Նախագահը զրուցել է հետազոտական, խորհրդատվական, հաղորդակցական բաժինների և առանձին ծրագրերի աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց առօրյա աշխատանքների կազմակերպման մանրամասներին ու ընկերության ձեռքբերումներին: Շրջայցի ավարտին Նախագահ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխգործակցության հուշագրի ստորագրման արարողություն՝ պաշտպանության նախարարության և «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի միջև՝ բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական ելքային հարցումների «Դիտակետ» ծրագրի իրականացման վերաբերյալ: 24266_b