Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազության համակարգում չեն բացառվում նոր ձերբակալություններ (տեսանյութ)

Քաղաքականություն
dataxaz

«Բնականաբար դժվար է բացառել, որ 337 դատախազներից որևէ մեկը երբևէ ներգրավված չի եղել կոռուպցիան գործընթացի մեջ, բայց եթե պարզ դարձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում, թույլ տվեք մի քիչ էլ օրենքը խախտեմ՝ այդ իրավիճակում լինելու ենք մի քանի անգամ խիստ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Գլխավոր դատախազը հիշեցրեց վերջին դեպքը, երբ կաշառք վերցնելու փաստով դատախազ էր ձերբակալվել: Ավելին՝ դատախազության համակարգում չեն բացառվում նոր ձերբակալություններ: Դիտարկմանը, թե դատախազների հայտարարագրերում նշված նվիրատվություններն իրականում կաշառքներ են, Արթուր Դավթյանը ասում է՝ այդ հանգամանքին ուշադրություն չի դարձրել. «Այդ փաստի առկայությունը վարույթ հարուցելու հիմք չէ: Վերջերս մենք ընդունեցինք օրենք ապօրինի հարստացման դեմ, որից հետո արդեն հայտարարագրերն ինքնին որոշակի հակասությունների դեպքում հիմք կհանդիսանան վարույթ հարուցելու համար»:   Վերջին շրջանում ձերբակալված  դատավորների հիմնականում պաշտոնավարում էին մարզերում: Կա տեսակետ, որ Երեւանում  դատավորներն ավելի անձեռնմխելի են՝ անկախ իրենց աշխատանքի որակից. «Էդ տպավորությունը որտեղի՞ց է: Ձերբակալված դատավորների մասին հետաքրքրվե՞լ եք՝ նրանք տերով էին, անտեր էին: Չկա այդպիսի բան, ժողովուրդ: Եթե այդ ապացույցներն ունենանք Երեւանի դատավորների վրա, Երեւանի դատախազության դատախազի վրա, նույն հաջողությամբ նույն ելքը կլինի նրանց նկատմամբ»:  Գլխավոր դատախազը սխալ, հիմք չունեցող տեսակետ համարեց այն, թե  «Սասնա ծռեր» խմբի նկատմամբ քաղաքական հետապնդում  է իրականացվում. «Դա որեւէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում: Զինված խմբի մեջ անձինք կան, որոնք երբեւէ ձեզ հայտնի եղե՞լ են իրենց քաղաքական գործունեությամբ: Երբեւէ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելը դեռեւս չի նշանակում, որ այդ անձի կողմից հանցագործության դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը պայմանավորված է քաղաքական գործունեությամբ»: