Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե սերժապետություն, այլ հանրապետություն. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
X6ONPamSLZs

Լրագրողները «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին  խնդրեցին մեկնաբանել կուսակցության բանաձևում բարձրաձայնված թավշյա հեղափոխության մասին ասված խոսքը, եր՞բ և որ ժամանակներում են պատրատվում այն իրականացնել: «Դա դեռ հռչակագրի նախագիծ է և տեսնենք կընդունվի, թե չէ: Եթե ընդունվի ես դա կմեկնաբանեմ, որպես Սահմանադրության փոփոխություն, այսինքն այն հեղափոխությունը, որը Հայաստանում տակավին չի եղել, այն որ ժողովրդի ճնշմամբ, ժողովրդի ակտիվ մասնակցությամբ իրացնի Սահմանադրությունը: Քանի որ ընտրական գործընթացներով կամ չընտրական գործընթացներով այդ հարցը չի լուծվում»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Գուցե դա լինի հաջորդ տարվա ապրիլի՞ն, երբ Սերժ Սարգսյանը որոշելու է՝ մնա՞լ իշխանությունում, թե ոչ հարցին Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Այո, գուցե ուղղված լինի հենց ապրիլին: Նա շատ է փոխվել…Նա ազատամարտիկ է եղել, բայց ի՞նչ է փոխվել նրա մեջ, որ հիմա ընտրակեղծարարության է դիմում: Եթե դարձ չունենա դեպի իր անցյալը եւ այսպես շարունակի, կասկած չունեմ, որ հենվելով կեղծված ընտրությունների վրա՝ այս կամ այն պաշտոնով կուզենա երկարաձգել իր իշխանությունը»