Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխային խնամող հայրիկի տղամարդկությունը չի պակասում» (տեսանյութ)

Հասարակություն
hayrik1

Ինչպես շվեդական, այնպես էլ հայկական ընտանիքում հայրերը ոչ միայն ապրուստ ապահովողներ են։ Նրանք նաև հոգ են տանում երեխաների մասին, կրթում ու կերակրում են փոքրիկներին։ Երևանի Մետրոյի Հանրապետության հրապարակում բացված «Հայ հայրեր և Շվեդ հայրեր» լուսանկարչական ցուցահանդեսը հենց այս մասին է։ Հերոսներից 18-ը Հայաստանից են, 25-ը՝ Շվեդիայից։ Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 8-ը։ Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնն ասում է. «Շվեդիայում ընտանիքը պետական հոգատարության ներքո է։ Կա օրենք, երբ  երեխան ծնվում է, ընտանիքին տրվում է 480 օր վճարովի արձակուրդ և ծնողներից 2-ն էլ կարող են օգտվել այդ արտոնությունից։ Նպատակն է, որ երեխայի ծնունդը չպետք է վատթարացնի ընտանիքի վիճակը»։ Շվեդ դիվանագետի խոսքով՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում մայրերը երեխա ունենալ չեն ուզում՝ կարիերան չփչացնելու համար։ Բայց եթե ընտանիքում համերաշխություն ու փոխըմբռնում լինի, այդ հարցը հեշտությամբ կլուծվի. «Երբ երեխաների խնամքը հայրիկներն են տանում, դա չի կարող նրանց տղամարդկության վրա ազդել։ Այս լուսանկարներում պատկերված տղամարդիկ և շատ լավ տղամարդիկ են, և իրենց կարիերան չի տուժել։ Նրանք կարողացել են և զբաղվել իրենց երեխաների խնամքով, և աշխատել»,- հավելեց Մարտին Ֆրեդրիկսոնը: «??? ?????????» ? «???? ?????????» ???????? ???? ?????????????? ??????????? ?????? ????????????? «?????????????? ????????» ?????????? Հայաստանցի տղամարդկանց ու երեխաներին պատկերել է լուսանկարիչ Արեգ Բալայանը։ Շվեդական պատմությունների հեղինակը  Յուհան Բևմանն է։ Վերջինս վաղուցվանից է հետազոտություն սկսել՝ հասկանալու, թե ինչ փորձառություն է դա տվել շվեդ հայրերին. «Ես օգտագործել եմ հայրերի ու երեխաների դիմանկարներն առօրյա իրավիճակներում և զրույցներ հայրերի հետ՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել այն հայրերի վրա, որոնք աշխատանքից և կարիերայից առավել կարևորում են կապն իրենց երեխաների ու ընտանիքի հետ։ Բայց ուշադրության կենտրոնում են նաև երեխայի խնամքի հարցրերը»,- լուսանկարչական հավաքածու մասին ասել է Յուհան Բևմանը։ «Շվեդ հայրիկներ» նախագիծը ցուցադրվել է ամբողջ աշխարհում և անգամ գրքի տեսքով է ներկայացվել։ «??? ?????????» ? «???? ?????????» ???????? ???? ?????????????? ??????????? ?????? ????????????? «?????????????? ????????» ??????????