Դատավորը հեռացրեց «Սասնա ծռեր»-ի անդամին (տեսանյութ)
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին 6 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից՝ դատավորի օրինական պահանջներին չենթարկվելու՝ տեղից խոսելու համար։
Գագիկ Եղիազարյանը մինչ այդ հայտարարեց, որ հայ ժողովուրդը վաղուց է բացարկ հայտնել համակարգին, իշխանությունների գործունեության շնորհիվ է, որ ամեն օր սահմանին զոհեր ենք ունենում։
Այս պահին դատական նիստը ընդմիջվել է կես ժամով։
Հիշեցնենք, Սասնա ծռերի գործով արտագնա կարգով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է դատական նիստ։ Նիստն ընթանում է ապակեպատ դահլիճում, դրսում ուժեղացված հսկողություն է։
[caption id="attachment_1551780" align="alignnone" width="500"]
Hearings of 'Sasna Tsrer' group members took place at the Court of First Instance of Avan and Nor Nork Communities of Yerevan[/caption]