Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվս մեկ անգամ ցանկանում են պատժել ՀՀ ազատ քաղաքացիներին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
veraqnnich-qreakan-dataran

«Սասնա ծռեր» խմբի 3 անդամների՝ Գագիկ Եղիազարյանի, Արամ Հակոբյանի և Վարդան Գերավետյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու բողոքն այսօր քննվում էր վերաքննիչ դատարանում։ Դատական նիստին պաշտպաններ Դավիթ Գյուրջյանն ու Տիգրան Եգորյանը ներկա չէին։ Կարգադրիչները ցանկացել էին խուզարկել նրանց պայուսակները, իսկ նրանք ընդդիմացել էին։  Բողոքի քննությունն այսօր ընթացավ առանց դատախազի և պաշտպանների։ Դատական նիստում Գագիկ Եղիազարյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ոչ միայն իր մասով, այլև Վարդան Գերավետյանի և Արամ Հակոբյանի մասով նախաքննությունն է ավարտվել, ուստի եթե հանվի տեսակցությունների վրա դրված արգելանքը, ապա նրանք որևէ նախաքննական գաղտնիք չեն փոխանակի։ Իսկ Արամ Հակոբյանն ավելացրեց, որ տեսակցությունների վրա դրված արգելանքը վկայում է այն մասին, որ եւս մեկ անգամ ցանկանում են պատժել ՀՀ ազատ քաղաքացիներին։ Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։