Պետությունը չի կարող և պետպատվեր տրամադրող և ծառայություն մատուցող լինել (տեսանյութ)
Բուժհիմնարկների մասնավորեցման արդյունքում Առողջապահության նախարարությունը ակնկալում է ստանալ մեծ արդյունավետություն այդ հիմնարկների կառավարումից. «Այստեղ մենք ակնկալում ենք եւ կադրային օպտիմիզացիա, եւ բուժման ժամկետների կրճատում եւ հիվանդների հոսքի կառավարման արդունավետության աճ»: Ըստ նախարարի, եթե որեւէ հիվանդանոց կարող է աշխատել ոչ պետական սեփականություն լինելով, նա պետք է աշխատի այդպես. «Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ եւ գնորդն է պետությունը, այսինքն՝ պետպատվեր տրամադրողը, եւ ծառայություն մատուցողը, այսինքն՝ հիվանդանոցի սեփականատերը: Դա մեծ անհամապատասխանություն է: Դա խանգարում է արդյունավետության աճին»: Լեւոն Ալթունյանն անդրադարձավ նաեւ ծխելու դեմ պայքարին: Նա չնայած չի ծխում, բայց չի էլ հորդորում կողքիններին չծխել. «Պատկերացնում եք, բոլորին գտնեի ու հորդորեի, կողքս ոչ ոք չէր մնա»: