ԵՐԵԽԱՆԵՐ ՓՈՐՁԱՆՈԹՆԵՐԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն այսօր հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ իրավունքի մասին» օրենքի նախագծին: Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը կարեւորում է այս օրենքը, քանի որ Հայաստանում անպտղության ցուցանիշները անհանգստացնող են: Այսպես հետազոտության արդյունքում պարզվել է, որ առաջնային անպտղությամբ տառապում է կանանց մոտ 32 տոկոսը, իսկ ամլությամբ տղամարդկանց 18.5 տոկոսը: Երկրորդային անպտղությամբ, այսինքն մեկ երեխայից ավելին չեն կարողանում ունենալ կանանց 28,5 տոկոսը, եւ տղամարդկանց 15 տոկոսը:
Օրենքը կարգավորում է արհեստական բեղմանավորման կամ փոխարինող մոր միջոցով երեխա ունենալ ցանկացողների իրավուքնները: Օրենքը սահմանում է արհեստական բեղմնավորման, արհեստական սերմնավորման, հասկացությունները, դոնորի , փոխնակ / սուրոգատ / մոր, կենսաբանական ծնողի հարաբերությունները, իրավունքները, բժիշկների պատասխանատվությունը:
Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի խոսքերով. «Մինչ այդ այդ հարցերը կարգավորվում էին եռակողմ պայմանագրերի միջոցով, բուժհիմնարկի եւ ծնողների միջեւ: Սակայն անհրաժեշտ է օրենսդրական կարգավորում, վիճակագրությունը մտահոգիչ է: Անպտուղ զույգերի իրավունքների պաշտպանություն է, իսկ ցանկացողները շատ են»:
Օրենքով անպտուղ է համարվում այն ընտանիքը, որը 2 տարվա համատեղ կյանքից հետո երեխա չի ունենում:
Արհեստական բեղմնավորումը կամ այլ գործողությունները կարող են կատարվել մայրաքաղաքի մի քանի կլինիկաներում, որտեղ կան համապատասխան մասնագետներ ու սարքավորումներ: Դոնորի հետազոտության, մյուս միջամտությունների համար հիվանդները չեն վճարելու:
«Պետական պատվեր, ծախսեր համարյա չկան: Օրենքն իհարկե չի կարգավորում դոնորի վարձավճարի չափը, պետությունն ամեն դեպքում նրան չի վճարելու»,- նշում է առողջապահության նախարարը: