Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկիչները նպատակին չհասան. իրանագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
iranagetnkar

Իրանի ահաբեկչության հետևում կանգնած են Արևմտյան ուժերը։ Երեկվա ահաբեկչությունից հետո ամենից շատ շրջանառվող տեսակետն է։ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ն փոխել է վերաբերմունքը Իրանի նկատմամբ՝ փորձելով նվազեցնել նրա դերը Պարսից ծոցի ավազանում։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ ահաբեկչությունը որևէ կերպ չի ստվերում Իրանում անվտանգության մթնոլորտը։ «Ահաբեկիչներն իրենց բուն նպատակին չեն հասել. չեն կարողացել որևէ դեպուտատի վնասել կամ որոշակիորեն անգամ նրանց գործընթացը կասեցնել։ Մեջլիսի գործունեությունն ընդհանրապես չի ընդհատվել  և Լարիջանիի հորդորով նրանք շարունակել են իրենց աշխատանքը։ Սա մեսիջ է արևմուտքին, որ մեզ այդ խաղերով չեք կարող կանգնեցնել»,- ասում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։