Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամին տեսակցելու համար ծննդյան վկայական են պահանջել (տեսանյութ)

Հասարակություն
piruz-lambaryan

Հակառակ դատարանի որոշման՝  «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի մորն այսօր  թույլ չեն տվել տեսակցել որդուն։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նրանից պահանջել են որդու ծննդյան վկայականը։ «42 տարեկան տղա է, ծննդական պետք է բերե՞մ, որ ներկայանամ, ես մայրն եմ: Ամբողջ աշխարհը գիտի, որ ես  Արմեն Լամբարյանի մայրն եմ, տեսակցության ժամանակ չե՞ն ճանաչում, որ մայրն եմ:  Մի տարի է՝ հաց եմ բերում, գիտեն, որ մայրն եմ»,- «Ա1+»-ին  ասաց Արմեն Լամբարյանի մայրը՝  Փիրուզ Լամբարյանը։ Սպիտակ քաղաքից  Երեւան եկած Փիրուզ Լամբարյանը բարկանում է. թող նախապես տեղեկացնեին ծննդյան վկայականի  անհրաժեշտության մասին: «Արխիվներից կքանդեի, կբերեի: Ամոթ է, գոնե մի քիչ մարդ եղեք:  Տասն ամիս է՝ սրտի թրթիռով սպասում եմ, որ գոնե 2 րոպեով պետք գնամ, երեխուս տեսնեմ: Սա էլ են զրկում, գնաս ո՞ւմ բողոքես: Ի՞նչ թատրոն, ի՞նչ դերասանություն են անում, ես չեմ հասկանում»,- ավելացրեց մայրը: Հետաքրքիր է, որ  ի տարբերությունը մորը՝  Արմեն Լամբարյանի կնոջն ու երեք երեխաներին թույլատրվել է տեսակցել նրա հետ։ Նշենք, որ Սասնա ծռերի 14 անդամների գործով դատավարությունը մեկնարկելու է   հունիսի 8-ին։