A
A
«Երկիր Ծիրանի»-ի հայցը կլսվի վաղը
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը 24.05.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խնդրելով անվավեր համարել ՀՀ ԿԸՀ-ի Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 21.05.2017 թվականի թիվ 271-Ա եւ Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 21.05.2017 թվականի 272-Ա որոշումները եւ, որպես անվավերության հետեւանք, կիրառել Երեւանի ավագանու նոր ընտրությունների նշանակումը: Դատական նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանում: