A
A
Դավթաշենի կամրջից երեխա է ընկել
Մայիսի 25-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ ընկած երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ ականատեսները հայտնում են, որ երեխան ընկել է կամրջի վերին հատվածից:Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները: Դեպքի վայրում են նաև դեպքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները:5 րոպե առաջ դեպքի վայր են ժամանել շտապօգնության երկու բրիգադ: Ականատեսների վկայությամբ՝ ընկնողը 13-ամյա տղա է, որն ընկերոջ հետ անցնելիս է եղել կամրջով, որտեղ խաղացել են, ինչի ընթացքում երեխան ընկել է: