Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենից քիչ քվե ստացավ Ա. Աշոտյանը, ամենաշատը՝ Գ. Մինասյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azh1

6-րդ գումարման ԱԺ-ն այսօր գաղտնի քվեարկությամբ ընտրեց 9 մշտական հանձնաժողովների նախագահներին: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 94-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Առողջապահության, մայրության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու  Հակոբ Հակոբյանը՝  1 անվավեր, 80 կողմ, 13 դեմ: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու  Արմեն Աշոտյանը՝ 2 անվավեր, 56 կողմ, 36 դեմ: Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վարդան Բոստանջյանը՝ 2 անվավեր, 85 կողմ, 7 դեմ: Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ 4 անվավեր, 73 կողմ, 17 դեմ: Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Կորյուն Նահապետյանը՝ 2 անվավեր, 81 կողմ, 11 դեմ: Պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Հրայր Թովմասյանը՝ 0 անվավեր, 78 կողմ, 16 դեմ: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վարդեւան Գրիգորյանը՝ 1 անվավեր, 87 կողմ,6 դեմ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Խոսրով Հարությունյանը՝ 1 անվավեր, 78 կողմ, 15 դեմ: Ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Գագիկ Մինասյանը՝ 1 անվավեր, 92 կողմ,1 դեմ: Ելք դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը վարման կարգով ձայն խնդրեց: «Նման վարման կարգ չկա, սակայն բացառություն կարող եմ  անել»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ փակ, գաղտնի քվեարկության ժամանակ դիտարկվել է մի երեւույթ, երբ մարդիկ բաց քվեարկություն են կատարել. «Պետք է այսուհետ պատգամավորները պարտականություն ունենան՝ իրենց քվեարկությունը չհրապարակայնացնեն»: «Ոզում եմ մի դիտողություն անել՝ ԱԺ-ում երբեք փակ, գաղտնի քվեարկություն չկա, կա գաղտնի է, բայց ոչ՝ փակ»,- հայտարարեց Պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանը: