A
A
ԵԼՔ դաշինքը նիստերի դահլիճ մտավ, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստին այսօր Կնյազ Հասանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ՀՅԴ իշխանական կոալիցիան կգործի մինչեւ այս գումարման ավարտ։ Այնուհետև, նա սկսեց մեկ առ մեկ ընթերցել բոլոր պատգամավորների անունները։ Ում անունը ընթերցում էր, պատգամավորները ոտքի էին կանգնում։ Ելք դաշինքը նիստերի դահլիճ մտավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ։ Կնյազ Հասանովը սխալ ընթերցեց ԵԼՔ դաշինքի անդամ Գեւորգ Գորգիսյանի ազգանունը։ Պատգամավորը կոչ արեց` ուղղել։ Առաջին գրանցումը տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվեց։ 2-րդ գրանցման ժամանակ հայտարարվեց, որ քվորում կա։