Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անկախ դիտորդ»-ի նախնական եզրակացությունը. ՀՔԱՎ

Հասարակություն
ditord

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք: 2017 թվականի մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կարճաժամկետ դիտորդության նախնական եզրակացություն. Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ արձանագրում ենք. Քվեարկությունը տեղի ունեցավ ցածր մասնակցության, բայց և ընտրողների նկատմամբ վերահսկողության  պայմաններում: Ընտրությունների դիտարկման անկախ ինստիտուտը կրկին անգամ չարաշահվեց և վարկաբեկվեց հասարակական կազմակերպությունների անունից դիտորդ հանդես եկող սակայն թեկնածուների շահերը ներկայացնող անձանց կողմից: Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների և չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններն կրկին ցուցաբերեցին կատարյալ անգործություն՝ խրախուսելով Հանրապետական կուսակցության անպատժելի վարքագիծը: Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ գրանցվել են մի քանի տեղամասում: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը գտնում է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով: Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ