Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը կառավարում է 50-100 ընտանիք, որոնց թիվն առաջիկայում կկրճատվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
2mFxhMZyqYU

Հայաստանը գնում է դեպի ամբողջատիրություն. այսօր նման կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը։ Նրա դիտարկմամբ՝ նաեւ միջազգային զեկույցներն են վկայում այդ մասին։ «Առաջիկա 4-5  տարում, մենք չենք ունենալու ընտրություններ։ Սա մի կողմից լավ է, քանի որ հասարակությունը ավելի քիչ կջղաձգվի, մյուս կողմից վատն այն է, որ հասարակությունը չունի լծակ՝ իրականացնելու իր հիմնական սահմանադրական իրավունքը, այն է՝ երկիրը կառավարելը»: Նրա դիտարկմամբ՝  այսօր ժողովուրդը չէ, որ կառավարում է երկիրը, այլ 50-100 ընտանիք, որոնց թիվը առաջիկայում կկրճատվի. «Ոմանք դուրս կմղվեն բիզնես դաշտից, քաղաքական դաշտից։ Ակնհայտ է, որ երբ մենք զբաղված էինք ընտրություններով, մեր հարևանները պետություն էին կերտում»: