ՀՀԿ ական Ավագանու թեկնածուն պնդում է. կաշառք չի եղել (տեսանյութ)
Մեդիա կենտրոնը այսօր տեղի ունեցած ավագանու ընտրությունները ամփոփելու համար հյուրընկալել է ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Նաիրա Նահապետյանին։ «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր Արշալույս Մղդեսյանը հյուրին խնդրեց տալ գնահատական այսօրվա ընթացքում հրապարակված և տեսանյութերով փաստված բոլոր այն հաղորդումներին, որոնք վերաբերում էին քվեարկության ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումներին։ Հաղորդումներ, որոնց և դատախազությունը և ոստիկանությունը արձագանքել են։ «Այն դեպքերը, որը որ արձանագրված էր և տեսագրված, ոչ մի առանձնակի հետք չի թողել ընտրությունների վրա, քանի որ մի տեղ արձանագրված էր, որ ինչ որ մեկը նստած գումար էր հաշվում, որը, որ ընդհանրապես չի երևում՝ տալիս է, վերցնում է։ Իսկ քրեորեն պետք է պատասխանատվություն կրեն այն մարդիկ, ովքեր ներխուժել են ՀՀԿ տարածք»,- ասում է Նաիրա Նահապետյանը։ Այն հարցին, թե Դուք կարո՞ղ եք փաստել, հաստատել, որ Հանրապետական կուսակցությունը, կամ նրա ներկայացուցիչները ընտրակաշառք չեն բաժանել, հյուրը պատասխանեց. «Էդ ընտրակաշառքը դառել է սև կատու, սև սենյակում, բոլորը ման են գալիս և ոչ ոք չի գտնում այն»։ Մանրամասները՝ տեսանյութում