Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնի կերպով մտնել ՀՀԿ ենթաշտաբ, ճիշտ չէ. Ա. Աշոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
HO0-eq-qTFo

«Գրանցված միջադեպերը տհաճ են, բայց դրանք չեն կարող ստվերել ընտրությունների որակը», հենց նոր հայտարարեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ընտրություններին մասնակցել է մոտ 300 000  հոգի։ Նրա կարծիքով՝իրենց մրցակից ուժերը չեն կարողացել հավատ ներշնչել իրենց կողմնակիցներին։ Արմեն Աշոտյանը անդրադարձել է լրագրողների  գործունեության խոչնդոտման փաստերին։ Լրագրող  Սիսակ Գաբրիելյանի արձանագրած տեսանյութը, ըստ նրա, չի խոսում այն մասին, որ ընտրակաշառքի բաժանում է տեղի ունեցել։   Ընդհանրապես. «Մուտք գործել ՀՀԿ շտաբեր, քաղաքացիական չէ. Բռնի կերպով մտնել կուսակցության ենթաշտաբ, ճիշտ չէ։ Նման ներխուժումները ՀՀԿ ենթաշտաբի աշխատանքի խոչընդոտում է նշանակում»։ «Ցավում եմ, որ տիկին Զարուհու մասնակցությամբ միջադեպը ավարտվել է նրա դստեր առողջության վատթարացումով»,- ասել է Արմեն Աշոտյանը։ Ինչպե՞ս է ստացվում, որ տարեց մարդիկ գալիս են ընտրության և գրեթե բոլորը ՀՀԿ-֊ին են ընտրում. «Նրանք Տարոն Մարգարյանին համակրում են պարզապես», - ասում է Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ֊-ն ծախսել է մոտ 96 միլիոն դրամ։