Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ննջարանում կամ բաղնիքում քվեարկողներին չեմ կարող խոչընդոտ հանդիսանալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol3-1

Քիչ առաջ 8/16 տեղամասում իր քվեարկությունը կատարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա եկել էր ընտրատեղամաս կնոջ և դուստրերի հետ։ Քվեարկելուց հետո նա հայտնեց, որ ԵԼՔ- ը գալիս է հաղթահարելու հուսահատությունը։ Հարցին՝ եթե քիչ կազմով անցնեք, կկարողանա՞ք որևէ բան փոխել Երևանում, Փաշինյանը պատասխանեց. «Մենք քիչ կազմով չենք կարող անցնել, ավելին՝ ես հույս ունեմ, որ մենք մեծամասնություն ենք լինելու և ունենալու ենք քաղաքապետ»։ «Եթե լցոնումներ, քվեաթերթիկների գողություններ չկան, եթե քաղաքացին իր ննջարանում կամ բաղնիքում ստանա ինչ-որ բան եւ քվեարկի, չեմ կարող խոչընդոտ հանդիսանալ, բայց, մյուս կողմից, պայքարելու ենք, որ այդպիսի քաղաքացուն այլ գաղափարական դաշտ բերենք՝ դատապարտելու փոխարեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ ինքը գնում է քաղաքապետ դառնալու և ոչ՝ ավագանու անդամ։ [caption id="attachment_1542878" align="alignnone" width="500"]Leader of 'Elq' Alliance candidate for Mayor of Yerevan Nikol Pashinyan votes during the local city council elections in Yerevan, Armenia Leader of 'Elq' Alliance candidate for Mayor of Yerevan Nikol Pashinyan votes during the local city council elections in Yerevan, Armenia[/caption]