Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկել է ընտրատեղամաս՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկով. «Քաղաքացի դիտորդ»

Քաղաքականություն
qaxaqaci-ditord

Թիվ 5/7 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ մի տարեց կին տեղամաս է մտել Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթեթիկի ձևանմուշով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին, և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, որի արդյունքում վերջինս պատռել է քվեաթերթիկի նմուշը։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը՝ պատճառաբանելով, որ խախտում տեղի չի ունեցել: