A
A
Ընտրակաշառքների վերաբերյալ հայտարարությունները մերկապարանոց են. Շարմազանով (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընտրակաշառքների վերաբերյալ բոլոր հայտարարությունները մերկապարանոց են և սուտ, այսօր կայացած Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք, ի տարբերություն որոշ գործիչների և որոշ դաշինքների, ո՛չ նաղդով, ո՛չ էլ նիսյայով գումար ժողովրդին չենք խոստացել», - հավելեց ՀՀԿ խոսնակը: