Ընտրակաշառքի ու նախընտրական խոստումների միջև (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ինձ ընտրեք, հնարավորութուն կունենաք 15 հազար դրամ ստանալ. «Մեդիա կենտրոն»-ում կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԼՔ-ի հնարքին՝ ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը. «Եթե ընտրակաշառք վերցնելը լեգիտիմ է, ինչու է «Ելք»-ը ընտրակաշառքի դեմ պայքարում: Նա, փաստորեն, ջուրն է գցում ընտրակաշառքի դեմ պայքարի մասնակի հաջողությունը: «Ելքն» էլ է ՀՀԿ դարձել»։ Փաստաբան, «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Նիկոլայ Բաղդասարյանի համար անհասկանալի են մեղադրանքները ԵԼՔ-ի հասցեին. «Սա ոչ թե ընտրակաշառք է, այլ նախընտրական խոստում, առաջարկը չի կարելի որակել կաշառք: Սա ընդամենը նախընտրական ծրագրի բաղկացուցիչ մաս է: Հեգնել այն ուժին, որը պայքարում է ընտրակաշառքի դեմ, անհասկանալի է»: Թե ինչ չափորոշիչներով է ձևավորվել 15 հազար դրամի դրույքաչափը՝ ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ տնտեսագիտական հաշվարկներով: