Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարոն Մարգարյանը 20 հազարանոց և քվեարկած քվեաթերթիկներ է բաժանում». տեսանյութ (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-24-1

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում, Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։ Սա հաղորդում է հանցագործության մասին։ Նաև՝ մեր բոլոր համախոհներին, կողմնակիցներին կոչ եմ անում տեսանկարահանող, լուսանկարահանող հեռախոսներով և ձայնագրիչներով զինված տեղակայվել Տարոն Մարգարյանի շտաբների մոտակայքում, նկարահանել դեպքերը և տեղակայել ինտերնետում։ Ավելի ուշ Նիկոլ փաշինյանը հայտարարություն տարածեց. Ժամը 23:00-ին Կուրղինյան նրբանցքում, ՀՀԿ շտաբի մոտ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։