Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Նախկին  դատավորի 6 պաշտպաններից եւ ոչ մեկը չէր ներկայացել (տեսանյութ)

Հասարակություն
ishxan

Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստին նրա 6 պաշտպաններից եւ ոչ մեկը չէր ներկայացել դատարան: Դատարան գրություն էր ուղարկվել, որ  պաշտպան Վարդուհի էլբակյանը 10.05.2017 թ վիրահատվել է  եւ ներկայումս բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի լաբորասկոպիկ վիրաբուժության բաժնում:  Իսկ պաշտպաններից  Արա Ղազարյանը եւ Վլադիմիր Գրիգորյանը այլ զբաղվածության պատճառով չէին  կարող ներկայանալ դատական նիստին:     Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանն արձագանքեց՝  նման պարագայում նիստը շարունակելու մասին խոսք լինել չի կարող. «Անհնար է դատական նիստի շարունակելը, մեկնաբանություններն ավելորդ են»:  Դատական նիստին չներկայացած մյուս 3 պաշտպանների հարցը դատավոր Վաչե Մարգարյանը քննարկեց խորհրդակցական սենյակում: «Փաստաբաններ Լիանա Գրիգորյանին, Կարեն Հովհաննիսյանի, Կարեն Ղազարյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա,  այն է դիմել Փաստաբանների պալատ՝ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու համար»,- խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո իր որոշումը հրապարակեց դատավորը: Դատական նիստը կշարունակվի մայիսի 20-ին:   Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Իշխան Բարսեղյանի առողջական վիճակի պատճառով: Այսօր նա իրեն համեմատաբար լավ էր զգում: Բացի Իշխան Բարսեղյանից, այս գործով անցնում է նաեւ փաստաբան  Էլզա Զաքարյանը: Վերջինս ընդունել է իր մեղքը, իսկ նախկին դատավորը՝ ոչ: