Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդները բացահայտել են «Մհերի դռան» գաղտնիքը (տեսանյութ)

Հասարակություն
mher

Ժամանակակից  Վերնատան անդամներ՝ այսպես են իրենք իրենց անվանում  12 պատանիները: Նրանք «Հետաքրքիր ընթերցող» ծրագրի  մասնակիցներն են: 5 ամիս շարունակ, ամեն հինգշաբթի նրանք  հավաքվել , քննարկել  ու վերլուծել են  Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործությունը։ Նախագիծը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:  «Հետաքրքիր ընթերցող» նախագծի հեղինակ Գայանե Մկրտչյանը դասավանդելով եւ հաճախ լինելով տարբեր դպրոցներում, որոշեց ստեղծել այն՝  երիտասարդների մոտ գրքի նկատմամբ այլ մշակույթ ձեւավորելու նպատակով. «Ես մի ցավոտ բանի եմ հանդիպել, որ գիրքը ընկալվում է իբրեւ մեխանիկական սյուժեի վերարտադրում,  ընթերցելու մշակույթը բացակայում է»,- ասում է նա: Առաջին քննարկման համար Լեւոն Խեչոյանն ընտրվեց որպես ժամանակակից գրող, որն  անդրադարձել է  ազգային էպոսին: Աշակերտները խոստովանում են՝ նրան կարդալը դյուրին գործ չէր, բայց խմբակային աշխատանքները տվել են իրենց արդյունքը: Ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը սպասվածից ավելին է եղել՝  250 աշակերտ: Այսպիսի հետաքրքրությունը  ստիպել է  կազմակերպիչներին  մտածել ծրագիրը կրկնելու  մասին: Այն կլինի սեպտեմբերից: