ԵԼՔ-ն անցել է իշխանության կողմը. Զ. Փոստանջյան (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դատապարտում է ԵԼՔ դաշինքի առաջարկը՝ կապված 15.000 դրամ սոցիալական աջակցություն տրամադրելու հետ, որը կտրվի ընտրակաշառքից հրաժարված ցանկացած քաղաքացու. «Ընտրակաշառքի դիմաց մեկ այլ ընտրակաշառք առաջարկելը քրեորեն պատժելի է։ Մեր կարծիքով այդ գումարները երկարաժամկետ պետք է օգտագործվեն։ Իրենք ասում են մի վերցրեք ընտրակաշառքը, եկեք մենք այլ ընտրակաշառք կտանք։ Դա պարզապես դատապարտելի, քրեորեն պատժելի արարք է»։ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ԵԼՔ-ն անցավ իշխանության կողմը, երբ ընդունեց ԱԺ ընտրությունների արդյունքները, իսկ հիմա շարունակում է այդ գործընթացը. «Իրենց մի քննությունը չհանձնած՝ ձախողեցին երկրորդը»։ «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք «Երկիր Ծիրանին» կվերցնի ավագանու մանդատները, եթե մեծամասնություն չլինի, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մենք գնում ենք վերցնելու իշխանությունը, մենք գնում ենք մեծամասնություն վերցնելու, եթե-ներով չենք խոսում, չգիտեմ ուրիշ դեպքում ինչ կլինի»։