Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անգամ Զարուհու ձեռքերն են համբուրում» (տեսանյութ)

Քաղաքականություն
ciran

«Երկիր Ծիրան»-ի կուսակցությունը  համակիրների մեծ զանգված ունի, սակայն որքան քվե կստանա  առաջիկա ավագանու ընտրություներում՝  դեռ պարզ չէ: «Անգամ Զարուհու ձեռքերն են համբուրում ընտրողները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու թեկնածու  Ալիսա Աբրահամյանը:  Նրա խոսքերով՝ բոլորը տեղյակ են Զարուհի Փոստանջյանի գործունեությունից. «Նրա նպատակն է երկիրը լճացումից հանելը, քանի որ մարդկանց մեծ մասը կենտրոնացված է Երեւանում»:  Ըստ Երեւանի ավագանու թեկնածուի՝ իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ Տարոն Մարգարյանը,  ամբողջությամբ օգտագործում է վարչական լծակները:  «Եթե Տարոն Մարգարյանը կարծում է, որ ամեն ինչ արել է, ապա սխալվում է, բոլորի խնդիրը ազատ միտքն է, որն այսօր բացակայում է»: «Երկիր Ծիրանի» կուսակցության  Երևանի ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանն էլ ավելացրեց, որ թեեւ այս  ընտրությունը քաղաքական  էր, սակայն իշխող կուսակցությունը փորձում էր դաշտը փոխել եւ բերել կենցաղային դաշտ, ինչն անթույլատրելի է: