Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ումից է կախված Դավիթ Լոքյանի հետագա պաշտոնավարումը (տեսանյութ)

Քաղաքականություն
loqyan-1

Տարածքային կառավարման եւ  զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր  Հաղթանակի զբոսայգում անդրադարձավ այն  հարցին, թե դաշնակցական նախարարների եւ վարչապետի միջեւ լարվածություն կա՞ արդյոք.  «Մեր հարաբերությունները վարչապետ Կարեն Կարապետյանի հետ խիստ աշխատանքային են,  շատ լավ: Տասնյակներով ծրագրեր ենք այսօր միասին իրականացնում: Գոնե իմ պատկերացմամբ՝ բացարձակապես լարվածություն չկա», – ասաց Դավիթ Լոքյանը: Տարածքային կառավարման եւ  զարգացման նախարարը խորհուրդ տվեց մնացած հարցերը ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին: Անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը՝ Դավիթ Լոքյանը նշեց, որ ամեն ինչ կախված է Դաշնակցությունից եւ կոալիցիոն գործընկերոջից. «Եթե Դաշնակցությունն ու մեր կոալիցիոն գործընկերը կորոշի, որ ես պետք է շարունակեմ, ես կուզենամ շարունակել»,-  եզրափակեց Տարածքային կառավարման եւ  զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: