Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկի եվրատեսիլյան ելույթն այսօր կգնահատեն ժյուրիի անդամները

Հասարակություն
unnamed-10

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կայանալիք եվրատեսիլյան փորձի ընթացքում իրենց գնահատականները կտան մրցույթի ժյուրիի անդամները, իսկ վաղը` մայիսի 9-ին, նաեւ հեռուստադիտողները: Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները: Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» եւ «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը: Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արեւմուտքի եւ արեւելքի միջեւ դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է եւ կներկայացվի եվրատեսիլյան բեմից նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»: Օգտագործվել են զարդանախշեր հետեւյալ աղբյուրներից՝ ·        1643թ.: Շոռոթ, Մատենադարան, ձեռ. 779 / 1643: Shorot: 26 X 20cm., Matenadaran, ms.779 ·        Ավետարան, Նախիջևան, 1304., ծաղկող ՝ Սիմոն / Gospel, Nakhijevan, 1304, miniaturist-Simon նբ ·        Ճաշոց, 9-10դդ / Lectionary, 9-10 cc. ·        Հովհաննավանք, 1251թ. / Hovhannavank Monastery, 1251 ·        Փարպի, Ծիրանավոր, 5-րդ դար /  Parpi, Dziranavor, 5 century Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետեւել մայիսի 9-ին մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաեւ երեք բեք- վոկալիստներ: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, www.eurovision.am կայքերում, ինչպես նաեւ Արծվիկի սոցիալական պաշտոնական էջերում՝ Facebook -  https://www.facebook.com/ArmeniaInEurovision Instagram - https://www.instagram.com/armenia_in_eurovision Twitter - https://twitter.com/Armenia_In_ESC  unnamed (11)