Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանին՝ $40 հազար, Փոստանջյանին՝ $70 հազար. Իգիթյանը հաշվել է. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
IG_3jpg

Իգիթյանի խոսքերով՝ օրինակ, Զարուհի Փոստանջյանը երկու ժամկետ պառլամենտի անդամ է եղել, ես թեթեւ չոբան հաշիվ արեցի. Մենք ձեզ հետ միասին մեր փողը տվել ենք նրան, որ մեզ ծառայի, որ բարի գործ արի: Հիմա հարց եմ տալիս՝ երկու ժամկետի ընթացքում մոտ 70 հազար դոլար ենք մենք իրան տվել, ի՞նչ ենք ստացել դիմացը՝ ոչ մի բան՝ խոսակցություն՝ բալտավնյա»: Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ ՀՀԿ ցուցակով ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը անդրադարձավ Տարոն Մարգարյանի մրցակիցներին՝ Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին: Նա ասաց, որ իրենք մեծ-մեծ խոստումներ չեն տալիս. «Դա նրանից է, որ մենք գիտենք գործի դժվարությունը: Չաշխատող մարդն է մեծ կոչեր անում: Չի պատկերացնում էդ ինչ գործ է: Ես որ ավագանի չէի, ես էլ էի փնթփնթում, դժգոհում էի տանը, դուրսը, շփումների ընթացքում: Երբ ավագանի դարձա, ես հասկացա, թե էս ինչ մեծ բեռ է էս հրաշք քաղաքը՝ Երեւանը ղեկավարելը: Եվ ամենից շատ ինձ զարմացնում է մեր քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի աշխատունակությունը: Էն, որ կողքին ես, ուզում ես աշխատես, չես կարող անբան մնաս: Հիմա դրա համար վիրավորանք է, երբ որ մարդիկ կան, որոնք իրանց կյանքում ոչինչ չեն արել: Գիտեք, ես անցած օրը մի թեթեւ հաշվարկ արեցի: Օրինակ, Զարուհի Փոստանջյանը երկու ժամկետ պառլամենտի անդամ է եղել, ես թեթեւ չոբան հաշիվ արեցի. Մենք ձեզ հետ միասին մեր փողը տվել ենք նրան, որ մեզ ծառայի, որ բարի գործ արի: Հիմա հարց եմ տալիս՝ երկու ժամկետի ընթացքում մոտ 70 հազար դոլար ենք մենք իրան տվել, ի՞նչ ենք ստացել դիմացը՝ ոչ մի բան՝ խոսակցություն: Աշխատող մարդը չի խոսի»: Իգիթյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանին. «Անցնենք մյուսին. Նրա էլ մի ժամկետ է եղել՝ 36-40 հազար դոլար է ստացել՝ բալտավնյայի համար՝ խոսելու համար: Գործ, արտադրություն, մի հատ քար մի քարի վրա դնել չի՛ եղել: Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ կարո՞ղ ա մենք դուռակ ենք, ոնց որ մտնես խանութ, փողը տաս ու ոչինչ չվերցնես, կամ մտնես ինստիտուտ, փողը տաս ու չսովորես, դասի չգնաս, դու ի՞նչ մասնագետ ես դառնալու: Էս երկիրը ո՞վ պիտի պահի՝ աշխատողը»:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով