A
A
Դիլիջանի պատանիներն իրազեկում են ռադիոյով
Մայիսի 7-ը՝ Ռադիոյի միջազգային օրը, նշվել է նաև Դիլիջանում։
Դիլիռադիոյի պատանեկան թիմը կազմակերպել է ինտերակտիվ համայնքային միջոցառում՝ Դիլիռադիոն լսելի դարձնելով քաղաքի հենց սրտից և հղելով հյուրերի շնորհավորական խոսքերը ռադիոյի ուղիղ եթերից։ Դիլիռադիոն առցանց ռադիոհարթակ է, որի ողջ աշխատանքային գործունեությունը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ։ Հարթակը տրամադրվել է Microwav Radio without Borders South Caucasus ծրագրի շրջանակներում։
Մեդիա ծրագիրը համարվում է Դիլիջանի համայնքային կենտրոնի սոցիալական ծրագրերից մեկը։ Պատանիները ռադիոյի միջոցով փորձում են բնակիչներին ավելի իրազեկված դարձնել իրենց համայնքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
