ՈՒՂԻՂ. Կրոնի ազատությունը Հայաստանում և Վրաստանում (տեսանյութ)
Ս.թ. մայիսի 8-ին ժ. 09։30-ին կմեկնարկի «Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողովը։Համաժողովին կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի պետական պաշտոնյաներ, կրոնական առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված փորձագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից և Նորվեգիայից։ Համաժողովի նպատակն է քննարկվել Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության ոլորտում առկա իրավիճակն ու զարգացումները, ինչպես նաև մշակել առաջարկություններ ուղղված կառավարություններին, կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և քաղաքացիական հասարակությանը։ Համաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու հետևյալ հարցերը.
- կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտում միջազգային չափանիշներն ու իրավիճակը Հայաստանում և Վրաստանում
- կրոնի կամ համոզմունքի ազատությունն ու կրթությունը
- կրոնի կամ համոզմունքի ազատությունն ու աշխարհիկությունը
- կրոնի կամ համոզմունքի ազատությունն ու կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը