Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է հնգյակ երեխաներից ևս մեկը՝ ամենափոքր քաշ ունեցող աղջիկը. Այսօր

Հասարակություն
art-image-480

«Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկը, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: «Այսօր մահացել է ամենափոքր քաշով ծնված աղջիկը: «Մուրացան» բժշկական կենտրոնում գտնվող մյուս երեխայի՝ տղայի վիճակը նույնպես շարունակում է ծանր մնալ», - ասաց Անահիտ Հայթայանը՝  նշելով, որ մյուս երեխաների առողջական վիճակի մասին կտեղեկացնի քիչ ուշ: Ավելին՝ այստեղ