Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այցելել է հայոց Անի եւ Կարս

Հասարակություն
unnamed-6

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 6-ին «Ազատագրում ենք Երեւանը հանրապետականից, սկսում ենք Երեւանից» արշավի ընթացքում այցելել է հայոց ԱՆԻ եւ ԿԱՐՍ: Այցելության միջոցով «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուները ցանկանում են ուղերձ հղել ողջ հայ ժողովրդին եւ երեւանցիներին` ի ցույց դնելով, որ Հայոց շքեղ մայրաքաղաք Անին անկում ապրելուց հետո դարձավ Հայոց պետականության երկարաժամկետ անկման պատճառ:  Անիի կործանման հիմքում ընկած էին` արատավոր բարքերը, դավաճանությունը, ագահությունը, նյութապաշտությունը եւ եսապաշտությունը: Այսօր մեր պետականությունում, ինչպես շուրջ տասը հարուրամյակ առաջ Անիում, տիրում են արատավոր բարքեր, դավաճանություն, ագահություն, նյութապաշտություն եւ եսապաշտություն, ինչը տանում է կործանման ներկայիս հայոց պետականությունը: Պատրաստվող տեսաուղերձը ներառելու է համեմատություն` անցյալի եւ ներկայի դավաճանության միջեւ: Հավելենք, որ Անիում գտնվելու ընթացքում խոչընդոտվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների ինտերնետային ուղիղ եթերը, սակայն հաջողվեց լուսանկարներ եւ տեսաձայնագրություն իրականացնել Հայոց մայրաքաղաքից, որոնք շուտով կներկայացվեն մեր հանրությանը: unnamed (7) unnamed (5) unnamed (4) unnamed (3) unnamed (2) «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն